Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմական բազայի առկայությունը Երևանին և Մոսկվային վերաբերող հարց է, սակայն Բաքուն հաշվի է նստում այդ փաստի հետ:
Մամեդյարովը նաև նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա եղել է նույնիսկ խորհրդային տարիներին:
«Բազայի հետ կապված հարցերը վերաբերում են միայն Հայաստանին և Ռուսաստանին, սակայն մենք պետք է ուշադիր լինենք մարտահրավերների և սպառնալիքների նկատմամբ»,-ասել է նա: