Քաղաքական 

Մամեդյարովը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Նալբանդյանի և Լավրովի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարնեի հանդիպմանը, որը կկայանա Մոսկվայում, սակայն այդ մասով որևէ կոնկրետ առաջարկ չկա:

«Այդ մասին խոսվել է,երբ ես Մոսկվայում էի: Լավրովն առաջարկել էր եռակողմ հանդիպում անցկացնել: Ես այն ժամանակ պատասխանեցի, որ պատրաստ եմ»,-ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպումը կազմակերպելու համար պետք է քննարկվեն բոլոր դետալները:

Նույն շարքից