Քաղաքական 

Այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն ձեռնտու չէ որևէ մեկին. Մամեդյարով

Ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն ձեռնտու չէ որևէ մեկին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այն հնարավոր է ձեռնտու է միայն հայկական կողմին:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուն պնդել է, որ հարցի կարգավորման համար նախ հայկական ուժերը պետք է հեռանան Արցախից, զինվորները պետք է վերադառնան զորամասեր և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել հնարավորությունների մասին:

Մամեդյարովը խոսել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին՝ նշելով, որ պետք չի հարցը քաղաքականացնել, իսկ վերջինիս ճակատագիրը կորոշի դատարանը:

Նույն շարքից