Գլխավոր Քաղաքականություն 

«Ժառանգություն»-«Ելք» բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը անհաջողությամբ է ավարտել «Ելք» դաշինքի հետ բանակցությունները և ներկայումս կենտրոնացել է միայն օհանյանական դաշինքի հետ բանակցությունների վրա։ Օրեր առաջ «Ելք» դաշինքի հետ բանակցությունները դեռ չսկսված վերջացել են։

Նշենք, որ «Ժառանգությունը» խորհրդի վերջին նիստում որոշում էր կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով՝ կա՛մ «Ելք», կա՛մ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի գլխավորած դաշինքով։ Թեև այս որոշմանը դեմ է արտահայտվել Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ՝ կուսակցությունը որոշել է գնալ այս ուղով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից