Գլխավոր Հասարակություն 

Կալանվելու է Ուրիխանյանի օգնականը. shame.am

analitik.am

Տիգրան Ուրիխանյանի համար մոտենում են դժվար ժամանակներ: Առաջիկայում ոստիկանությունը կկալանի նրա օգնական Վարդան Քոչարյանին, որը նաև «Ալյանս» նախալակոտների կուսակցության մամուլի խոսնակն է: Ի՞նչ է արել Քոչարյանը: Գրեթե ոչ մի բան, նա ուղղակի չունի անձնագիր, ապրում է ծննդական վկայականով: Իսկ ինչո՞ւ։ Որովհետև փախած է բանակից, այն բանակից, որի մասին այդքան մտահոգված է նրա ղեկավարը: Սակայն ևս մեկ հանցանք կա Քոչարյան Վարդանիկի հաշվին. դասալքությունն ինքնին հանցանք է, բայց պարզ է, որ հետախուզման մեջ չգտնվելը նույնպես ինչ-որ մի խարդախության արդյունք է: Այսինքն՝ Վարդանիկին կպատժեն երկու հանցանքի հանցակազմով:

Զարմանալի է, որ ամեն օր ՀՀ պառլամենտի շենք է մտնում մեկը, ով չունի անձնագիր: Պետք է ենթադրել, որ Վարդանիկին անցագիր տվել են Ուրիխանյանի միջնորդությամբ, այսինքն` նա հանցագործության մասնակից է: Եվ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ տարիներ առաջ մարդիկ ազատ մտան պառլամենտի շենք և զանգվածային սպանդ իրականացրին:

Ինչևէ, Ուրիխանյանը կզրկվի իր ամենահուսալի մարդուց: Վարդան Քոչարյանն անում էր նրա համար ամենակեղտոտ գործերը` ֆեյքեր համացանցում, տարբեր մարդկանց անուններով էջեր և այլն: Հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ուրիխանյանը չսահմանափակվի վկայի կարգավիճակով. նա և՛ հանցագործություն է թաքցրել, և՛ հանցագործին ամեն օր Ազգային ժողով է ներս թողել:

Մի քանի օր առաջ Ուրիխանյանի ջանքերով կալանվեց նրա նախկին տեղակալ Սարգիս Հարությունյանը: Նրա դատավճիռն ուժի մեջ էր մտած, սակայն նա ազատության մեջ էր` հետախուզման տակ: Ուրիխանյանն ամեն ինչ արեց, որ իր տեղակալը հնարավորինս քիչ մնա ազատության մեջ` չհասկանալով, որ նույնը ինքը կտեսնի Հարությունյանից: Վարդանիկ Քոչարյանի կործանումը Սարգիս Հարությունյանի առաջին «պրիվետն» է Ուրիխանյան Տիկոյին: Սպասենք երկրորդ, երրորդին: Կան բոլոր նախադրյալները ենթադրելու, որ շատ շուտով Սարգիս Հարությունյանը կդառնա Ուրիխանյան Տիգրանի հարևանը գաղութում:

Աղբյուրը՝ shame.am

Նույն շարքից