Փետրվարի 10-ին, ժամը 03:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 31 շենքի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:29-ին: Ամբողջությամբ այրվել է Mitsubishi Pajero iO մակնիշի 77 DR 773 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Դ.) և ջերմահարվել «BMW» մակնիշի 34 DZ 220 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Խ.) առջևի ձախակողմյան հատվածը: