Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն և կառուցողական խոսել են թուրք զինվորականներին հասցված ռուսական օդուժի հարվածի և երկկողմ համագործակցության մասին, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ ղեկավարն իր ափսոսանքն է հայտնել կատարվածի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալ Բաբում ռուսական օդուժը սխալմամբ հարված է հասցրել թուրք զինվորականներին, ինչի արդյունքում կա երեք զոհ և մեծ թվով վիրավորներ: