Քաղաքական 

Իրանի նախագահը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի ղեկավար Հասան Ռոհանիին՝ նշելով, որ վերջինս ավելի լավ կանի, եթե զգույշ լինի իր արտահայտություններում: Այսկերպ ԱՄՆ ղեկավարն արձագանքել է Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձին Ռոհանիի ելույթին:

Այդ օրը Ռոհանին հայտարարել էր, որ Իրանի ժողովրդին պետք է հարգանքով վերաբերվել՝ հավելելով, որ հակառակ դեպքում կստիպեն այդպես վարվել. «Ցանկացած ոք, ով սպառնում է Իրանին, պետք է հասկանա, որ մենք չենք նահանջելու»:

Հավելենք, որ Դոնալդ Թրամփը նախագահ դառնալուց հետո ավել է կոշտացրել Թեհրանի նկատմամբ իր հռետորաբանությունը:

Նույն շարքից