Հասարակություն 

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 11-ին, ժամը 05:58-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն Արարատ Ռեզորթ հյուրանոցային համալիրի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 35 VU 945 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 11-ին, ժամը 02:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները նախկին Քաղառի պահեստների մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Volkswagen Touareg մակնիշի 55 VA 855 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նույն շարքից