Գլխավոր Հասարակություն 

Նորմալ մարդիկ կհրաժարվեն ցուցակում լինել մեկի հետ, ով մասնագիտացել է մարդկանց գլխին գործ սարքելու գործում

analitik.am

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող քաղաքական դաշինքներին և կուսակցություններին.

Արդեն 8 ամիս է ինչ ընթանում են իմ նկատմամբ «ՎՏԲ» բանկի պատվերով Տիգրան Ուրիխանյանի կողմից «սարքված» քաղաքական հետապնդումները։ Գործը գտնվում է հրապարակային դատավարության փուլում։ Դատաքննության ողջ ընթացքը լինելու է միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, իրավապաշտպանների, տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության ներքո։ Տեղեկացնում եմ, որ իմ նկատմամբ հետապնդումների գործն արդեն իսկ վարույթ է ընդունվել Եվրոպական Մարդու Իրավունքների միջազգային դատարան։ Դատաքննությունը միանշանակ ավարտվելու է իմ արդարացումով՝ կլինի դա տեղական, թե միջազգային ատյաններում: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Տիգրան Ուրիխանյանը անպայման ենթարկվելու է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնություն) հատկանիշներով արարք կատարելու համար։

 Հարգելի քաղաքական ուժեր, ի վերջո ճաշակի հարց է ցուցակում ունենալ պատգամավորի այնպիսի թեկնածու, ում գործունեության և գոյության միակ նպատակը մի քանի մանեթի դիմաց լրագրող կանանց գլխին սարքելն է: Կարծում եմ նորմալ մարդիկ կհրաժարվեն նույն ցուցակում լինել մեկի հետ, ով մասնագիտացել է մարդկանց գլխին գործ սարքելու և սուտ հաղորդումներ տալու գործում, քանզի նման մարդը համապատասխան պատվերի դեպքում ընդունակ է իր թիմակիցների գլխին նույնպես կեղծ գործ սարքել։

Կրկնում եմ, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարությունը վերականգնվի, իսկ Տիգրան Ուրիխանյանը պատասխան տա օրենքի առջև իմ դեմ սուտ ցուցմունքներ տալու համար: ​

Զավեշտալի է, որ արդեն 9 ամիս է սպասում ենք Տիգրան Ուրիխանյանի ցնցող բացահայտումներին՝ ինձ հովանավորող բարձրաստիճան պաշտոնյանների, փեսաների և այլոց հետ կապված: ​

Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր Աբովյան ՔԿՀ-ում ապօրինի պահվող՝ Ա.Հովհաննիսյան

Նույն շարքից