Հասարակություն 

Ադելը հրաժարվել է «Գրեմմիից», քանի որ Բեյոնսեին ավելի արժանի է համարել

Բրիտանացի երգչուհի Ադելը հրաժարվել է ընդունել լավագույն ալբոմի համար «Գրեմմին»: Այս մասին հայտնում է NME-ը՝ հավելելով, որ վերջինս հայտարարել է, թե դրան ավելի արժանի է Բեյոնսեն:

«Ես չեմ կարող վերցնել այս մրցանակը»,-ասել է Ադելը: Նա հայտնել է, որ Բեյոնսեին համարում է իր կուռքը և վերջինիս Lemonade ալբոմն ավելի արժանի է լավագույնի կոչմանը:

BBC News-ը գրում է՝ եթե Ադելը պաշտոնապես հրաժարվի մրցանակից, կլինի երկրորդ երաժիշտը, ով հրաժարվել է «Գրեմմիից»: Առաջինը Շինեյդ Օ Քոննորն էր, ով նման կերպ վարվեց 1990 թվականին:

Նույն շարքից