Հայաստան այցի ընթացքում հայերեն է սովորել նաև Քիմ Քարդաշյանի անվտանգությունն աշխատակից Պասկալ Դյուվիերը: Պասկալ Դյուվիերը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանում Քարդաշյանների անվտանգության միջոցառումներն իրականացնող աշխատակիցների հետ և գրել հետևյալը․

«Ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ինձ աջակցող տեղական անվտանգության և ոստիկանության աշխատակիցներին: Դուք բոլորդ հիանալի աշխատանք կատարեցիք, և ես հույս ունեմ, որ մենք կրկին կհանդիպենք, կաշխատենք միասին: Թույլ տվեք ասել հայերենով՝ շնորհակալություն»: