Հասարակություն 

Հայաստանի տարածքում ողջ շաբաթվա ընթացքում առատ տեղումներ են սպասվում. Հայպետհիդրոմետ

Ապրիլի 13–ին և 14–17–ին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում գիշերային ժամերին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, միաժամանակ երկուշաբթի լեռնային շրջաններում հնարավոր են տեղումներ` ձյան տեսքով, հայտնում է Հայպետհիդրոմետը։



Քամին կլինի հարավային` 5–10 մ/վ արագությամբ։



Օդի ջերմաստիճանը ապրիլի 13–ին և 14–ին կնվազի 4–5 աստիճանով, իսկ հետագա օրերին աստիճանաբար կբարձրանա։ Երևանում երկուշաբթի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի` հասնելով 8–10 աստիճան տաքության, իսկ շաբաթվա վերջին կբարձրանա` հասնելով 12–14 աստիճանի։

Նույն շարքից