Փետրվարի 12-ին, ժամը 21:44-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սառնակունք ավտոճանապարհին այրվում է «Dodge» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորհայք հատվածի 31-րդ կմ-ում՝ «ՎԱԶ-2121» մակնիշի 41 PQ 041 պետհամարանիշի (վարորդ Ա. Բ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: