Գլխավոր Հասարակություն 

Իմ գործով հետաքրքրված են միջազգային լրագրողական կազմակերպություններ… Անի Հովհաննիսյան

analitik.am

Սիրելի գործընկեր լրատվամիջոցներ, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, ովքեր, մասնագիտական գործընկերությունը փողից վեր դասելով, իմ բանտարկության 8 ամիսների ընթացքում չլռեցին իմ հանդեպ իրականացվող բացահայտ ապօրինի հետապնդումների մասին։ Այս հարցի շուրջ կա միայն մեկ, օբյեկտիվ մոտեցում.  իմ փոխարեն կարող է լինել ցանկացած լրագրող, ում հրապարակումները ապագայում խնդիրներ կառաջացնեն փողի և իշխանական լծակների տիրապետող մարդկանց մոտ։

 Քանի որ նախաքննության գաղտնիքով այլևս կաշկանդված չեմ, սկզբի համար կցանկանայի պարզաբանել մի քանի կարևոր կետեր.

  1. Իմ նկատմամբ հետապնդումներն կապված են բացառապես իմ լրագրողական գործունեության հետ։ Չնայած գործը սկսեց Տիգրան Ուրիխանյանը, բայց այնքան ապաշնորհ, որ իրական պատվիրատուները ստիպված եղան պրոցեսի կեսից իրենց դեմքով մտնել գործի մեջ։
  2. Ինձ մեղսագրվող արարքներն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ուղղակի մի խումբ մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ որոշել են, որ ես ազատության մեջ, իմ հրապարակումներով վտանգ եմ ներկայացնում իրենց գործունեության համար։ Նախաքննության ընթացքում ինձ վրա փորձեցին «կարել» քրեական օրենսգրքի խայտաբղետ հոդվածներ, որոնք ուղղակի զավեշտալի էին և մեկը մյուսի հետևից «պայթեցին»։
  3. Իմ գործով հետաքրքրված են արտասահմանյան ԶԼՄ-ներ, միջազգային լրագրողական կազմակերպություններ, ՀՀ-ում գործող դիվանագիտական առաքելություններ։ Գործի մի մասը արդեն գնացել է ՄԻԵԴ, իսկ մյուս մասերով ևս պարտադիր գնալու է ՄԻԵԴ։
  4. Երբեք չեմ հանձնվելու, կրկնում եմ՝ երբեք չեմ հանձնվելու։ Աշխարհում չկա մի ուժ, որն ինձ կստիպի ընդունել չկատարած հանցանքը։

Բոլորին մաղթում եմ հաճելի դիտում, քանզի լինելու են շրջադարձային բացահայտումներ: Հերթական դատական նիստը տեղի է ունենալու 16.02.2017թ-ին ժամը՝ 13:00-ին։ Ուժեղ եղեք։

Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր ապօրինի կալանքի տակ պահվող Ա.Հովհաննիսյան

Նույն շարքից