Քաղաքական 

Արթուր Բաղդասարյանը հույս ունի ընտրարշավի համար ֆինանսական հովանավոր դարձնել Վարդգես Արծրունուն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.  «Մեր աղբյուրների վկայությամբ` «Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն:

Արծրունին հայտնի «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է: Ժամանակին, Կարեն Դեմիրճյանի օրոք, նա զբաղեցնում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի ու ՀԽՍՀ շինարարության պետկոմի նախագահի պաշտոնները (1987–90 թթ.):

Արթուր Բաղդասարյանը հույս ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ընտրարշավի համար ֆինանսական հովանավոր դարձնել 76–ամյա Վարդգես Արծրունուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից