Հասարակություն 

Հյու Ջեքմանը կրկին պայքարում է քաղցկեղի դեմ

Հոլիվուդյան աստղ Հյու Ջեքմանի մոտ կրկին մաշկի քաղցկեղ է ի հայտ եկել: Այս մասին Ինսթեգրամի իր էջում հայտնել է հենց դերասանը՝ հավելելով, որ բժիշկների շնորհիվ հիվանդության մասին ժամանակին է հայտնի դարձել, և ամեն ինչ լավ է:

Variety-ի տեղեկություններով, Ջեքմանի մոտ քաղցկեղ հայտնաբերվում է 6-րդ անգամ: Վերջին անգամ նա բուժման կուրս անցել է 2013 թվականին:

Հիվանդության դեմ պայքար սկսելուց հետո հայտնի դերասանը հաճախ է իր երկրպագուներին խորհուրդ տալիս բուժզննում անցնել:

Նույն շարքից