Օրեր առաջ Ադրբեջանին արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին մեկ այլ երկրի արտահանձնելն այս պահին անհնար է: Այս մասին հայտարարել է վերջինիս դատապաշտպան Սաֆար Հուսեյնովը:
«Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննությունը շարունակվում է: Դրա ավարտից հետո նա կկանգնի դատարանի առաջ: Դատավճռից հետո հնարավոր կլինի խոսել նրան Ռուսաստանին կամ Իսրայելին արտահանձնելու մասին: Մինչև դատարանի վճիռը, արտահանձնելու մասին որոշում չի լինի»,-ասել է փաստաբանը:
Հուսեյնովը նաև պնդել է, որ Լապշինի ընտանիքի անդամները չեն դիմել իրեն վերջինիս հետո հանդիպում կազմակերպելու համար: