Հասարակություն 

Լեռնանիստում մթերային խանութի պայթյունից հետո երկու կնոջ դի է հայտնաբերվել

Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ  (մոտ 32 և 50 տարեկան) դի:

Նույն շարքից