Հասարակություն 

Ջաջուռ գյուղում 30-ամյա կինը արտաքնոցում երեխա է ունեցել և, ըստ իր հայտարարության, երեխան ընկել է հորը. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, և երեխան ընկել է հորի մեջ։

Այս պահին գյուղ են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը։

Մանրամասն՝ shamshyan.com 

Նույն շարքից