Հասարակություն 

Հայաստանը հավատացյալների թվով աշխարհում 2-րդ պետությունն է

Հայտնի է դարձել աշխարհի ամենաշատ եւ ամենաքիչ կրոնական պետությունները։ Այս մասին տեղեկանում ենք  The Telegraph-ից՝  վկայակոչելով Gallup International-ի անցկացրած հարցումներին։ Պարզվել է, որ Երկիր մոլորակի բնակչության 2/3-րդը իրեն հավատացյալ է համարում։ Հետազոտություններին մասնակցել է ավելի քան 64 հազար մարդ աշխարհի 65 երկրներից։


Աշխարհի ամենակրոնական պետությունը Թաիլանդն է։ Այստեղ հարցվածների 94 տոկոսն իրեն հավատացյալ է համարում, իսկ 1 տոկոսը երդվյալ աթեիստ է։ Երկրորդ տեղում են Հայաստանը, Բանգլադեշը, Վրաստանն եւ Մարոկկոն (93 տոկոս),- այս մասին հայտնում է  Gazeta-ն։


Ամենաքիչ հավատացյալ երկրների առաջին հնգյակում են Նիդերլանդները (26%), Չեխիան (23%), Շվեդիան (19%), Ճապոնիան (13%) եւ Չինաստանը (7%)-ը։

Նույն շարքից