Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպումից հետո Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ապրիլին կայանալիք ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորելու է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականում Տարոն Մարգարյանն է, երրորդում՝ Արփինե Հովհաննիսյանը: Եռյակի հաջորդում են Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը: