Քաղաքական 

Կադիլակ Սերոժը հրաժարվել է «Հայկական վերածնունդի» կազմում ընտրություններին մասնակցելու մտքից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, նախկին ՀՀԿ–ական Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ), ով «Փաստին» տված հարցազրույցում ասել էր, թե պատրաստվում է առաջադրվել «Հայկական վերածնունդից» Շենգավիթ–Մալաթիա ընտրատարածքում, բավական կտրուկ հետ է կանգել իր որոշումից: Մինչդեռ այդ մասին անգամ մամուլում հայտարարել էր ընդդիմադիր ՀՎԿ–ն:

«Ես ձեզ հայտարարում եմ, որ չեմ առաջադրվելու: Դա իմ որոշումն է»,– երեկ «Փաստին» ասաց Սարգիս Հովհաննիսյանը՝ չցանկանալով մեկնաբանել որոշումը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՀՎԿ–ից կամ ՀՀԿ–ից ճնշել են, Սարգիս Հովհաննիսյանը նման պատասխան տվեց. «Ո՞վ ճնշի: Ինձ բացի իմ հորից ու մորից, մեկ էլ իմ կնոջից ու երեխեքից, ոչ մեկը չի կարող ճնշել: Ես տե՞նց տղա եմ, որ կարող են ինձ ճնշեն: Տենց տպավորությո՞ւն եմ թողել իմ ապրած կյանքով: Իմ վրա ո՞վ կարող էր ճնշում գործադրել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից