Անթալիայում ազգությամբ թուրք ամուսինը սպանել է ռուս կնոջը և երկու անչափահաս երեխաներին, ապա՝ ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հավելելով, որ ողբերգությունը տեղի է ունեցել գործարար Մուամմար Գյուլի տանը:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով, Գյուլը կնոջը սպանել է զենքով, իսկ 13 և 15 տարեկան երեխաներին թունավորել է:
Ընտանիքի անդամներին սպանելուց հետո գործարարը զանգահարել է ոստիկանություն, հայտնել հանցագործության մասին, ինչից հետո ինքնասպանություն գործել: