ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է, որ Ռուսաստանն Ուկրաինայի կվերադարձնի Ղրիմը: Այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«Նախագահը հստակ հասկացնել է տվել, որ Ռուսաստանից սպասում է Ղրիմի վերադարձը Ուկրաինային»,-ասել է Սփայսերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի այն մարտահրավերների հետ, որոնք առաջ են եկել Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո: