Փերիս Հիլթոնը դուրս է եկել Քիմ Քարդաշյանի դեմ: Այս մասին հայտնում է prelest.com կայքը: Վերջերս Փերիսն իր Թվիթերյան էջում տեսանյութ էր դրել, որտեղ սիրո խոստովանություն էր արել թուրքերին: Փերիսն անգամ թուրքերենով դիմել է թուրքերին. «Քիմը ձեր դեմ է, սակայն ես ձեր ընկերն եմ և սիրում եմ ձեզ»:
Ինչպես գիտենք Քիմ Քարդաշյանը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար, ինչի պատճառով էլ Թուրքիան ակտիվ քարոզչություն է սկսել Քիմի դեմ: