Հասարակություն Միջազգային 

Իրանի հավատացյալները դադարեցրել են Սաուդյան Արաբիա կատարվելիք ուխտագնացությունները

analitik.am

Իրանը Եմենում բռնկված հակամարտության պատճառով Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին  ժամանակավորապես դադարեցրել է ուխտագնացությունը դեպի Մեքքա եւ Մեդինա։

Իրանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ փոքր հաջի՝ ումրայի ուղեւորությունները դեպի Սաուդյան Արաբիա դադարեցվում են Ջիդդայում 2 իրանցի ուխտավորների հանդեպ ոտնձգությունների պատճառով։

Նախարարի խոսքով՝ ուխտագնացությունը չի վերականգնվի  մինչեւ մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Ամեն տարի Իրանից կես մլն քաղաքացի է մեկնում Սաուդյան Արաբիա ուխտագնացության, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Սաուդյան Արաբիան ռազմական օգնություն է ցուցաբերում Եմենի փախուստի դիմած նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիին եւ մեղադրում է Իրանին ապստամբ հուսիներին աջակցելու  համար։

Նույն շարքից