Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ին կմեկնի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցութանը:
Զախարովան հավելել է, որ բնականաբար քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: