Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Աղվան Վարդանյանը:
Երկրորդ համարը լինելու է Աղվան Վարդանյանը, երրորդը՝ Դավիթ Լոքյանը: Առաջին եռյակին հաջորդում են Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը: