Հայաստան Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից  բացահայտվել է 28-ը:

Բացահայտվել է սպանության փորձի եւ ապօրինի ծառահատման` 1-ական, գողության` 13, խարդախության` 23, յուրացման` 3, կողոպուտի եւ շորթման  2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7,   գողության  3, խարդախության 2 եւ շորթման 1 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից