Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ Խակասիայում, Հրդեհի հետեւանքով զոհվել է 23 մարդ

Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով, Խակասիայում հրդեհի հետեւանքով 23 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Նրա խոսքով, «ներկայում քննչական խումբը շարունակում է ուսումնասիրել դեպքի վայրը, հարցաքննել ականատեսներին եւ տուժածներին»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հանրապետության առողջապահության փոխնախարար Նատալյա Կոգանը նշել է, որ ավելի քան 900 մարդ տուժել է:

«Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 905 մարդ, 809 հոգու ուղարկել են ամբուլատոր բուժման: Նրանցից 102-ին հոսպիտալացրել են, որոնցից 77-ը դեռեւս հիվանդանոցներում են»,- տեղեկացրել է փոխնախարարը: Տուժածների թվում երեք երեխա կա:

Նույն շարքից