Գլխավոր Քաղաքականություն 

Աղվան Վարդանյանն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ին մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ:  «Ես որեւիցե խնդիր չունեմ որեւէ քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ, որոշ տեսակետներ, դա իրենց գործն է, իրենց տակտիկան է, իրենց մարտավարությունն է, բայց իմ խնդիրն է նաեւ ժողովուրդին ասել, որ սիրելի՛ ժողովուրդ, ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ անհնար է, առնվազն 30 տարում, դա անիրատեսական է, չի լինելու,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է նա` հավելելով,- սա ես պարտավոր եմ ասել, ես չեմ կարող իմ ընտրողին խաբել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից