Հասարակություն 

Աղավնատուն-Էջմիածին ավտոճանհապարին ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 16-ին, ժամը 02:08-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնատուն-Էջմիածին ավտոճանհապարին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում:

Հրդեհը մեկուսավել է ժամը 02:23-ին, մարվել՝ 02:35-ին: Այրվել է «Վազ 21099» մակնիշի 31 սս 460 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ:

Նույն շարքից