«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Գաստիկի, Ծգլի եւ Տլեի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ դատարանը կլսի ապրիլի 15-ին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Գաստիկի, Ծգլի եւ Տլեի խափանման միջոցի հարցով նիստերը կկայանան մեկ օրում՝ հաջորդելով իրար:
Նրանք պահանջում են վերացնել խափանման միջոցը կամ թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ սահմանելով ողջամիտ գումար: «Վերաքննիչ դատարանից կալանքի հարցի հետ կապված արդեն տարիներ շարունակ ակնկալիք չունենք: Իմաստը ներպետական ատյանները սպառելն է, որ հետագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դիմել ՄԻԵԴ»,-ասաց Երվանդ Վարոսյանը: