Հասարակություն 

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Դիլիջան  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նույն շարքից