ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոլգանդը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ չեն ճանաաչելու Արցախում կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները:
Փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ որոշվելու է Արցախի կառավարման համակարգը: Առաջարկվում է Արցախում հաստատել նախագակական կառավարման համակարգ 2006 թվականից գործող կիսանախագահականի փոխարեն:
Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը Արցախը չեն ճանաչել որպես անկախ և ինքնիշխան պետություն. «Հետևաբար համանախագահները չեն ընդունելու հանրաքվեի արդյունքները՝ որպես ազդեցություն ԼՂՀ-ի կարգավիճակի վրա»:
Համանախագահները նաև ընդգծել են, որ հանրաքվեի արդյունքները չեն կանխորոշելու Արցախի վերջնական կարգավիճակը և չեն որոշելու բանակցությունների ելքը:
Հավելենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան են այցելելու մարտին: