Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում ջրի տակ հայտնաբերվել է Երկիր մոլորակի 8-րդ մայրցամաքը՝ Զելանդիան: Նման եզրահանգման եկել են Նոր Զելանդիայի, Ավսրալիայի և Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հայտնում է Nature News-ը:
Նոր մայրացամաքի մակերեսը կազմում է մոտ 5 միլիոն քռ/կմ: Դրա մեծ մասը՝ 94 տոկոսը, գտնվում է ջրի տակ:
Գիտնականների գնահատականներով, Զելանդիան Գոնդվանա սուպերմայրցամաքից սկսել է անջատվել մոտ 100 միլիոն տարի առաջ: Իրենց գնահատականները գիտնականները հիմնավորում են արբանյակներից ստացված տեղեկություններով: