Այսօր՝ փետրվարի 17-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, անդրադարձավ նաև Պավլիկ Մանուկյանի հայտարարությանն այն մասին, որ Օհանյանն իրեն ծեծի է ենթարկել և թքել իր բաժակի մեջ:
Օհանյանը մասնավորապես չհերքեց, որ միջադեպ եղել է Մանուկյանի հետ, սակայն դրանից հետո իրենք բազմաթիվ հարցերում աշխատել են իրար հետ և ինքը միշտ ձգտել է աջակցել Պավլիկ Մանուկյանին և վերջինիս թիմակիցներին: Ինչ վերաբերում է Մանուկյանի բաժակի մեջ թքելուն, Օհանյանը հերքեց այն:
ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նաև հերքեց, որ հսկայական տուն ունի Վահագնի թաղամասում՝ նշելով, որ տարիներ առաջ Վահագն Հովնանյանն իրեն հողակտոր է նվիրել, որը սակայն այս պահին իրեն չի պատկանում և ինքը վերոնշյալ թաղամասում ապրում է վարձակալած տանը: