C-SPAN հեռուստաընկերությունը կազմել է ԱՄՆ նախագահների վարկանիշային աղյուսակը: Ցուցակում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գտնվում է 12-րդ տեղում: Նշվում է, որ Օբաման իրեն լավագույնս դրսևորել է տնտեսական հարցերում, իսկ ամենավատ գործունությունը ծավալել է միջազգային հարաբերություններում:
Ինչ վերաբերում է առաջին հորիզոնականին, ապա այնտեղ Աբրահամ Լինքոլն է, ում հաջորդում են Ջորջ Վաշինգտոնը և Ֆրանկլին Ռուզվելտը:
Հավելենք, որ աղյուսակը կազմվել է ԱՄՆ-ի տարբեր համալսարանների պատմաբանների և այլ մասնագետների օգնությամբ: