Հասարակություն 

Վլադիմիր Պուտինը հաղթել է ամերիկյան Time ամսագրի ընթերցողների քվեարկության արդյունքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է ամերիկյան Time ամսագրի ընթերցողների քվեարկության արդյունքում։ Ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակում Պուտինի առաջատարության մասին հաղորդվել էր ավելի վաղ, սակայն վերջնական արդյունքները պարբերականը միայն այժմ է ներկայացրել, գրում է Газета-ն։


 

Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 6.95%-ը, ինչը թույլ է տվել նրան զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում է հարավկորեացի երգչուհի Լի Չե Րինը։ Լավագույն հնգյակում հայտնվել են նաև երգչուհիներ Լեդի Գագան, Ռիհանան և Թեյլոր Սվիֆթը։

 


Ընթերցողների ցուցակի առաջին տասնյակում են նաև Դալայ-լաման, ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

 


Ձայների 57.38%-ը ստացվել է ԱՄՆ-ից, 5.54%-ը՝ Կանադայից, և 4.55%-ը՝ Մեծ Բրիտանիայից։

Նույն շարքից