Հասարակություն 

Հայտնաբերվել է դի

Փետրվարի 19-ին, ժամը 18:21-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թանգուն ձոր կոչվող տարածքում նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել 1957 թ. ծնված Ա. Գ.-ի դին:

***

Փետրվարի 19-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1933 թ. ծնված ԵՎ. Գ.-ի դին:

Նույն շարքից