Ֆրանսիական Մոնտոբան քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, հայտնում է BFMTV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին: Հայտնվում է, որ հանցագործը նախ հարձակվել է մի կնոջ վրա՝ հարվածելով վերջինիս մեջքին, ապա նրա զոհը դարձել է մի տղամարդ:
Դեպքի վայրում գտնվող իրավապահները կրակել են հարձակվողի վրա՝ երկու անգամ վիրավորելով վերջինիս:
Ահաբեկչության վարկածը չի քննարկվում: Հանցագործն ամենայն հավանականությամբ հոգեկան շեղումներ ունի: