Հասարակություն 

Քիմ Քարդաշյանի ընտանիքին դիմավորել են Երուսաղեմի հայկական եկեղեցում (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ Երուսաղեմում է: Լրատվամիջոցները համացանցում տարածել են Երուսաղեմում արված նրանց լուսանկարները և տեսանյութը, թե ինչպես են նրանց դիմավորում հայկական եկեղեցում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ իսրայելական լրատվամիջոցները նշել են, որ 34-ամյա Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահայտնի կանանցից մեկն է և «Թվիթեր»-ում ունի ավելի քան 30 միլիոն, Instagram-ում՝ գրեթե 30 միլիոն հետևորդ: Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ապրիլի 13-ին կարճատև այցելով ժամանել է Իսրայել:

 

Նրանք Իսրայել են մեկնել Սուրբ Երկրում իրենց դստերը մկրտելու միակ նպատակով, ով հունիսին կդառնա երկու տարեկան: Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ժամանել էր Երևան:

 

Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում:

 

Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից