Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ օրերին չի հանդիպի Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով գտնվում է Սոչիում: Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ ղեկավարի գրաֆիկը հագեցած է:
Պատասխանելով Պուտինի գրաֆիկի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ վերջինս չի պատրաստվում մեկնել Սոչի:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Լուկաշենկոն մեծ ասուլիս էր տվել, որի ժամանակ մի քանի կտրուկ հայտարարություններ էր արել Ռուսաստանի հասցեին: