Gallup-ի անցկացրած հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ ամերիկացիները հիմա ավելի վատ կարծիք ունեն Ռուսաստանի մասին, քան՝ անցած տարի էր: Մասնվորապես նշվում է, որ 2017-ին ամերիկացիների միայն 28 տոկոսը լավ կարծիք ունի Ռուսաստանի մասին, այնինչ 2016-ին այդ ցուցանիշը կազմում էր 30 տոկոս:
Ռուսաստանը հարցման արդյունքում առհասարակ հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ ամերիկացիները ոչ այնքան լավ կարծիք ունեն: Ռուսաստանից բացի այդ ցանկում են հայտնվել նաև Սաուդյան Արաբիան և Պաղեստինը: