Քաղաքական 

Առանց Ստեփանակերտի ուղիղ մասնակցության, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել. Էդվարդ Նալբանդյան

Առանց Ստեփանակերտի ուղիղ մասնակցության, ղարաբաղյան  հակամարտությունը չի կարող լուծվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը նաև նշել է, որ տարածաշրջան կատարվող այցերի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են Արցախի իշխանությունների հետ. «Լեռնային Ղարաբաղը ներգրավված է բանակցային գործընթացում, սակայն այս պահին՝ ոչ ամբողջական ֆորմատով: Այսինքն չկան ուղիղ բանակցություններ ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև»:

«Միջնորդները լավ հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտությունը չի կարող կարգավորվել»,-հավելել է Նալբանդյանը:

Նույն շարքից