Քաղաքական 

Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Նալբանդյան

Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իհարկե Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար»,-ասել է Նալբանդյանը:

Նա նաև հավելել է, թե Հայաստանը չէ որ նոր պատերազմ է հրահրում և մեր երկիրը ստիպված է քայլեր ձեռնարկել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

Նույն շարքից