Հասարակություն 

Չի բացառվում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթ գրում է. «Իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք‐Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետևում կանգնած է Սեյրան Օհանյանը:

Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում և քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան և այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին:

Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել:

Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջև կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է և առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից