Հասարակություն Միջազգային 

Չեխիայի Խորհրդարանի կոմիտեն Ցեղասպանության տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել

analitik.am

Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ:

Բանաձեւը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

Նույն շարքից