Հասարակություն 

Կիմ Չեն Ինի եղբոր ընկեր Էնթոնի Սախակիանը պատմել է վերջինիս մասին

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չենի Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի մտերիմ ընկերը պատմել է, որ վերջինս կյանքի վերջին տարիներին տառապել է պարանոյայից և թաքնվել է հյուսիսկորեական իշխանություններից:

Էնթոնի Սախակիանը Guardian-ին հայատնել է, որ գրեթե ամեն օր հանդիպել է Կիմ Չեն Նամի հետ, երբվ երջինս եղել է Շվեյցարիայում:

«Մենք խոսում էինք նրա եղբոր վարչակարգի մասին: Մի բան կարող եմ հաստատ ասել՝  նա երբեք հետաքրքրված չի եղել իշխանությամբ»,-ասել է Սախակիանը:

«Կիմ Չեն Նամին շատ էր տխրեցնում իրավիճակը, որն այսօր կա Հյուսիսային Կորեայում: Նա մտածում էր իր ժողովրդի մասին: Նա իրեն ճնշված էր զգում, քանի որ չէր կարող ազդել իրավիճակի վրա»,-հավելել է Կիմ Չեն Նամի ընկերը:

Նույն շարքից